«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 18-ին՝ ժամը 18.00-ին, Բրազիլիայի հրապարակից պատրաստվում է ավտոերթ անցկացնել՝ ընդդեմ հոսանքի թանկացման։
«Դա կլինի մեծ ավտոերթ, ինչքան միացողներ լինեն, ավելի լավ։ Եվ լավ իրազեկման ձեւ կլինի, եւ բողոքի ակցիայի տարբերակ»,- հայտնեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
Վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու պահանջով։
Նախաձեռնությունը, սակայն, վաղը չի հավաքվի հանձնաժողովի շենքի դիմաց։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ