ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակմանը: Հարցին՝ որքանո՞վ էր նպատակահարմար Մովսես Հակոբյանի նշանակումը, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց. «Բայց հաշվի առեք, որ հակառակն էլ է տեղի ունեցել»:
Այնուհետև նկատեց. «Բոլորը նույն մեր զինված ուժերի ստորաբաժանումներն են: Ուղղակի այնտեղ կոչվում է դա բանակ, դիվիզիա, սակայն իրենք մնում են ՀՀ ստորաբաժանումներից մեկը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ