ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամբողջական լուծում կստանա: Նա նշել է, որ որպես միջնորդներ իրենք ջանք չեն խնայում, որ դա շուտ լինի: Այս մասին հաղորդում է «Azernews»-ը:
Ուորլիքը նաեւ հավելել է, որ շատ բաներ, այնուամենայնիվ, կախված են երկու երկրների ղեկավարների եւ երկու կողմի քաղաքական կամքից:
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ իր հերթին ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Փարիզի հանդիպման ընթացքում վերահաստատեցին իրենց ցանկությունը եւս մեկ անգամ հանդիպելու իրար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են հաջորդ հանդիպման օրակարգի վրա: «Մենք նաեւ պատրաստվում ենք այս կամ մյուս ամիս այցելել տարածաշրջան եւ քննարկել մանրամասները»,- ավելացրել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ