Խորհրդարանի միջանցքներից մեկում տեղադրված այս չհրկիզվող պահարանը, ըստ երեւույթին, շատերի ուշադրությունն է գրավել: Պահարանի վրա գողերի համար գրություն են թողել՝ «Մեջը բան չկա, պոլի շորը չգողանաք»: Այսինքն՝ խորհրդարանից գողերին նախապես զգուշացնում են, որ իզուր մի՛ չարչարվեք, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ էլ մյուս պատգամավորները իրենց փողերը հաստատ սրա մեջ չեն պահում:
Մյուս կողմից էլ՝ տարօրինակ է ԱԺ-ի ղեկավար կազմի այս վարքագիծը: ԱԺ-ում տեսախցիկներն այնքան շատ են, որ անգամ զուգարանների մուտքի մոտ են տեղադրել եւ հաշվում են, թե ԱԺ-ի աշխատակիցներն օրը քանի անգամ են հոգում իրենց բնական կարիքները: Մի տեսախցիկն ի՞նչ է, որ չեն տեղադրել այսպիսի «թանկարժեք» պահարանի մոտ, որ բռնեն «պոլի շորի» գողին՝ առանց ուղերձների:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
16.06.2015