Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «6.93 դրամը լրացուցիչ 15%-ի բեռ է»

Հունիս 16,2015 15:32

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ նշեց, թե չի ուզում պաշտպանել ՀԷՑ-ին:

Այնուհետև մանրամասնեց. «Երկու ճիշտ է լինում՝ թանկ էլեկտրաէներգիա են վաճառել ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը հայտնվել է պարտքերի մեջ և ինքը պարտքեր է կուտակել արտադրող ձեռնարկություններին: Խնդիրը մեկն է՝ կամ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին պարտքերը չեն տալու և դրանք ունենում են խնդիրներ և նույնիսկ ապագայում կարող է չկարողանան արտադրել»:

Ըստ պատգամավորի՝ գումարի հարցը լուծելու երկու տարբերակ կա. կամ պետք է գտնվեն այդ մեծ գումարները՝ «կամ երկինքը կտա, կամ բարեգործը կտա…», կամ սակագինը պետք է բարձրացվի:

Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ «ցանկացած ընտանիքի համար սակագնի բարձրացումը վատ է, դա վերաբերում է բոլորին», եւ հավելեց. «6.93 դրամը լրացուցիչ 15%-ի բեռ է»:

Հարցին,՝ արդյոք իշխանությունը պաշտպանում է ՀԷՑ-ին, որովհետև միասի՞ն են կերել գումարները, Ս.Ավետիսյանը չհամաձայնեց. «Եթե կուտակված պարտքերը չլինեին էլեկտրաէներգիա արտադրողներին, ես միանշանակ դեմ կլինեի որևէ մեկ լումա սակագնի բարձրացմանը»:

Նա հավելեց, թե սակագնի՝ նախկինում բարձրացումները հարցը չեն լուծել, որովհետև ճիշտ չի հաշվարկվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930