Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ժողովրդին մասնակցել հունիսի 19-ին Ազատության հրապարակից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մեկնարկող բողոքի 2-րդ երթին , ողջունում է քաղաքացիական պայքարի նախաձեռնության անդամների հաստատակամությունը այս պայքարում և վստահեցնում, որ միայն պայքարի իրական նպատակը ՀԷՑ-ի և ռազմավարական այլ կարևորագույն նշանակությամբ օժտված օբյեկտների ազգայնացումը դարձնելով կարելի է հասնել հաղթանակի:
Ժողովուրդն է տերը Հայաստանի, ժողովուրդը պետք է լինի տերը ազգային հարստության: