Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը գտնում է, որ մենաշնորհը չէ պատճառը, որ ՀԷՑ-ը վատ կառավարում է իրականացնում (Տեսանյութ)

Հունիս 16,2015 14:32

Հարցին՝ թե ոլորտի վատ կառավարման պատճառը ՀԷՑ-ի մենաշնորհային դիրքն է, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի էներգետիկ ոլորտի ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանն, այսօր բանկի գրասենյակում ասաց, որ բնական մենաշնորհի դեպքում միանշանակ վատ չէ եւ միանշանակ հնարավոր չէ դրանից խուսափել: Այսպիսի ցանցային ծառայություն մատուցող երկու ընկերություն ունենալը շատ հաճախ կարող է շատ ավելի թանկ լինել, քան մեկ ընկերություն ունենալը, քանի որ մեր շուկան սահմանափակ է. «Այդ երկու ընկերությունները նույնպես պետք է վերականգնեն իրենց կապիտալ ներդրումները, նույնպես պետք է ստանան շահույթ եւ այլն»:

Արթուր Կոչնակյանի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում

Համաշխարհային բանկի մասնագետը ուսումնասիրել էր Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտն՝ առանձնացնելով գլխավոր մարտահրավերներն ու լուծումները:

Նրա համոզմամբ, Հրազդանի ՋԷԿ-ը պետք է շարունակի համակարգում ամենաթանկ
էլէներգիայի արտադրության պակասորդից խուսափելու համար: Ըստ նրա, էլեկտրահաղորդման ակտիվների վատ վիճակն ու տարիքը հուսալիության սպառնալիք է:

Մասնագետի խոսքերով, սակագների մատչելիությունը դարձել է լուրջ խնդիր: Էներգիայի աճող սակագների պատճառով դրանց վրա ծախսվող գումարները կազմում են տնային տնտեսությունների բյուջեի 10%-ը, ինչը միջազգային պրակտիկայում համարվում է էներգետիկ աղքատություն: Այսինքն` տնային տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ սպառել էլեկտրաէներգիայի իրենց անհարժեշտ քանակությունը: Այս առումով Արթուր Կոչնակյանը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնպիսի ծրագրեր մշակի, որպեսզի պաշտպանի Հայաստանի ամենաաղքատ տնային տնտեսություններին:

Տնտեսագետը գտնում է, որ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի հաստատած մոտ 7 դրամ սակագինը իրատեսական է, քանի որ այնտեղ չի ներառվել ՀԷՑ-ի ներկայացված ուռճացված ծախսերի հատվածը:

Հարցին, թե էլեկտրաէներգիայի այդ չափով բարձրացումն ինչ հետեւանք կթողնի տնտեսության վրա, պարոն Կոչնակյանն ասաց, որ այդպիսի հաշվարկներ դեռեւս չկան, սակայն կախված է, թե որքանով է արագ աճում տնտեսությունը. դրան պետք է նայել տնտեսական աճին զուգահեռ»:

Մասնագետը համամիտ չէր այն կարծիքին, որ Վրաստանում էներգետիկայի ոլորտը շատ ավելի լավ վիճակում է, Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Վրաստանում վերջին 6 տարիների ընթացքում էլէներգիայի սակագինը չի բարձրացել, պարոն Կոչնակյանն ասաց, որ կան մի շարք գործոններ դրա համար, եւ բացի այդ Վրաստանի արտադրության կառուցվածքն էականորեն տարբերվում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքից եւ նրանց մոտ գերակշիռ մասը հիդրոէլեկտրակայաններ են ու շատ փոքր մասը` ջերմային կայաններ:

ՀԲ մասնագետը գտնում էր, որ բաշխիչ ցանցին պետք է հնարավորություն տալ ծածկել այն ծախսերը, որոնք առաջացել են ոչ նրա մեղքով: Նա առաջարկեց մոտակա 3-4 տարիների ընթացքում շահագործման հանձնել նոր ջերմային էներգաբլոկ որն ավելի քիչ ծախսատար կլինի: Բացի այդ մասնագետը գնում է, որ պետք է դադարեցնել բոլոր ոչ նպատակային ծախսերը պետական ընկերություններում, դադարեցնել «Նաիրիտ» գործարանի ֆինանսավորումը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղակայված «Կառավարման զարգացման ինստիտուտը» (Institute of Management Development) Եվրոպայի առաջատար գիտական կենտրոններից է եւ հրապարակել է Երկրների մրցունակության հերթական ցուցակը: Հայաստանը այդ ցուցակում չկա:
    Երկրի մրցունակությունը չափվում է 20 բաղադրիչի համադրմամբ` մրցունակ բիզնեսի գոյության համար հարմար տնտեսական միջավայրի ստեղծում, ազգային տնտեսության վիճակ, կառավարության աշխատանքի արդյունավետություն, գործարար միջավայրի վիճակ, ենթակառուցվածքների առկայություն եւ այլն: Սրանց գումարվում են վիճակագրական տվյալներ, խոշոր ձեռարկությունների ղեկավարների կարծիքներ: Մինչեւ 1996 թվականը երկրների մրցունակության ցուցակը կազմում եւ հրապարակում էին «Համաշխարհային տնտեսական ֆորումն» ու Եվրոպայի «Կառավարման զարգացման ինստիտուտը»: 1996-ից այսկողմ` երկու կառույցներն առանձին ցուցակներ են հրապարակում: Հայաստանը չկա Եվրոպայի «Կառավարման զարգացման ինստիտուտի» ցուցակում:
    Ինչու???
    Խնդրում եմ այս թեմայով հրապարակում պատրաստեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930