Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» գիտաժողով լեզվի ինստիտուտում

Հունիս 16,2015 15:24
Gaa

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 16-ին տեղի ունեցավ          «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական համակարգի ներկայացուցիչներ: Զեկուցողներն անդրադարձան թե՛ գրական արևմտահայերենին, թե՛ բարբառային հայերենին եղեռնի պատճառած կորուստներին ու վնասներին, ներկայացրին կորստի մատնված մի շարք բարբառների (Ակնի, Նիկոմեդիայի, Եվդոկիայի, Ռոդոսթոյի) լեզվական հետաքրքրական իրողություններ:

Անդրադարձ եղավ նաև Պոլսում արևմտահայերենի արդի վիճակին, բնօրրանից կտրված բարբառներին, հուշագրություններում արևմտահայ բարբառների մասին եղած տեղեկություններին և այլն: Փաստվեց, որ հայերենին եղեռնի պատճառած կորուստները ոչ միայն բեկեցին մեր լեզվի զարգացման բնականոն ընթացքը, այլ նաև զգալի վնաս հասցրին մարդկային լեզվին ու քաղաքակրթությանն ընդհանրապես:

 

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930