Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Շմայսը դուրս գալիս ԱԺ նիստերի դահլիճից՝ աննշմար, որպես քնքուշ մութի թեւ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 16,2015 13:05

«Ինչ է, տերյանական խոսքերո՞վ ասեմ, ովքեր լքում են դահլիճը՝ հուշիկ քայլերով թող դուրս գան», դիմելով ԱԺ դահլիճը հապշտապ լքող պատգամավորներին՝ երեկ ասել է Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Դժվար է, իհարկե, պատկերացնելը, թե ինչպես է Շմայսը դուրս գալիս ԱԺ նիստերի դահլիճից՝ աննշմար, որպես քնքուշ մութի թեւ, բայց ամեն դեպքում՝ Գալուստ Սահակյանի նախաձեռնությունը գովելի է:

Այլ հարց է, որ կոնկրետ մեր խորհրդարանի դեպքում Համո Սահյանի պոեզիան, իհարկե, նախընտրելի է։ Թող պատգամավորներն ամեն անգամ դիմեն պրն Սահակյանին ու ասեն «ինձ բաց թողեք, ես գնամ», իսկ դոների մոտ շրջվեն ու ասեն «ինձ բացակա չդնեք»։

Իսկ ամեն անգամ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելուց հետո կարելի է ասել «ինչ էլ լինի՝ քույր իմ, քույր, հեռանալիս չանիծես»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930