Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Եվրոպայի խորհուրդը գնալով նմանվում է ադրբեջանական Միլի մեջլիսին». «Հայոց աշխարհ»

Հունիս 16,2015 12:58

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ

  -ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցում տեղ է գտել խիստ վտանգավոր հակահայկական ձեւակերպում, այն է` «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները», ինչի առնչությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կա լուրջ մտահոգություն: Առջեւում ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանն է, ուր քվեարկության է դրվելու այս փաստաթուղթը: Արդարացվա՞ծ է մեր անհանգստությունը, որ եվրոպացի պատգամավորները կարող են քվեարկել ու ընդունել նման ադրբեջանահաճո բանաձեւ:

-Մեր մտահոգությունը արդարացված է, ու վաղուց ենք մենք ահազանգում եվրոպական այդ կառույցում տիրող վիճակի մասին: Թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության շնորհիվ առաջացել է մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը գնալով նմանվում է ադրբեջանական Միլի մեջլիսին, որտեղ աշխատելը դառնում է չափազանց դժվար:

Եվ իսկապես, այս տարիներին Ադրբեջանը, իրեն բնորոշ միջոցներով, հնարավոր լծակներով ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում օգտագործելով իր նավթային հարաբերությունները, կարողացել է ձեւավորել պրոադրբեջանական լոբբինգ, որի դեմ պայքարելը դարձել է չափազանց դժվար, եթե չասեմ` գրեթե անհնարին:

Եվրոպայի խորհուրդը իր սկզբնավորման առաջին շրջանում համարվել է եվրոպական արժեհամակարգի իրական տաճար եւ լուրջ դեր ունեցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, իրավական պետության կայացման հարցում: Հայաստանի անդամակցության առաջին տարիներին այս կառույցը դեռեւս իր այդ դերը պահպանել էր, հիշում եմ, որ մենք մեր հիմնավոր փաստարկներով կարողանում էինք հեշտությամբ չեզոքացնել ադրբեջանական խոցելի մոտեցումները:

Բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն իր ամբողջ ուժը կենտրոնացրեց՝ աշխատելով եվրոպական կոնկրետ պատգամավորների վրա: Եվ այսօր արդեն նույն Եվրախորհրդում իշխում է նավթախավիարական «դիվանագիտությունը», հսկայական գումարներ են ծախսվում ադրբեջանական քարոզչությունն առաջ տանելու համար: Սա իրականություն է, փաստ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930