Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը լրատվամիջոցներին է հասցրել մի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանում գործում է արտասահմանյան գործակալական ցանց, որը ղեկավարում է գեներալ Արզուման Հարությունյանը (ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը): Ընդ որում՝ Շանթ Հարությունյանը հայտնել է նաեւ, թե ինքը ինֆորմացիա ունի, որ Արզուման Հարությունյանը «ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է»։
Որեւէ մեկն, իհարկե, լրջորեն չի հավատում, որ Արզուման Հարությունյանը (կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա) Ադրբեջանի հատուկ
ծառայությունների գործակալ է եւ շաբաթը մեկ, կեղծ մորուքով, որեւէ պիցցայանոցում կոնսպիրատիվ հանդիպումներ է ունենում լրտեսների հետ, թաքուն պիցցայի մեջ խցկում գաղտնի տեղեկություններով միկրոչիպը եւ աշխատավարձը ստանում կոլայի շշի մեջ՝ ճռճռան մանաթներով։
Խոսքն այդ մասին չէ։ Խոսքը նույնիսկ «ռուսական ԿԳԲ-ի» մասին չէ՝ այդ երկիրն, անկասկած, գործակալական ցանց ունի Հայաստանում (ինչպես եւ աշխարհի ցանկացած այլ երկրում), բայց այդ ցանցը, վստահաբար, ոչ այնքան Հայաստանի դեմ է աշխատում, որքան Հայաստանում գործող այլ երկրների (ասենք՝ ամերիկյան) գործակալական ցանցերի դեմ։
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, թե օրինակ՝ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի իշխանական օղակներում «գործակալական ցանց» ունենալը։ Ցանկացած երկիր մեկ այլ երկրում նման ցանց է ստեղծում՝ ինֆորմացիա հավաքելու, այն օգտագործելու, տվյալ երկիրն իր ազդեցության գոտում ներառելու եւ ի վերջո լիովին վերահսկելու համար, բայց Հայաստանի ղեպքում դրա կարիքը չկա։ Հայաստանի իշխանություններն ինքնակամ արել են այդ ամենը։ Այսինքն՝ եթե դատելու լինենք արդյունքներով, ՀՀ իշխանական վերնախավի 80 տոկոսը «ռուսական ԿԳԲ-ի գործակալներ» են։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում