Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. «Որևէ տարի շահեկան առումով չեմ կարող առանձնացնել».  «Իրատես de facto»

Հունիս 16,2015 12:34

Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ)

– Որպես գլխավոր գանձապետ, կասե՞ք, թե այս տարիների ընթացքում երբ է ՀՀ բյուջեն առավել շահեկան վիճակում եղել։

– Այդպիսի ժամանակահատված չեմ կարող առանձնացնել, քանի որ հայտերը, ցանկություն ունեցողները միշտ էլ ավելի շատ են, քան բյուջետային միջոցները։ Որևէ տարի շահեկան առումով չեմ կարող առանձնացնել, միշտ եղել են դժվարություններ ծախսերի կատարման առումով։ Առանձնացնելը ճիշտ չէ։ Իհարկե, բյուջեի չկատարման առումով ռիսկեր եղել են։ Այդպես էր 2009-ի ճգնաժամից հետո, երբ կառավարությունը մշակեց մի շարք միջոցառումներ, սահմանափակեց ծախսերի կատարումը։ Սրա արդյունքում բյուջեի առջև դրված խնդիրները լուծվեցին։

– 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բանավեճ սկսվեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների միջև: Կառավարության անդամները և Վարդան Այվազյանը արտաբյուջետային միջոցների ծախսման առումով տարակարծություններ ունեին։ Բանը հասավ նրան, որ պատգամավորն անգամ կասկածի տակ առավ դրանց ծախսման արդյունավետությունը։ Իրո՞ք անարդյունավետ են ծախսվում արտաբյուջետային միջոցները։

– Ձեր գնահատականների հետ համամիտ չեմ։ Թե քննարկումների ժամանակ հարցի տոնն ինչպիսին է, դա հարցի մի կողմն է։ Բովանդակային առումով քննարկվում էր հետևյալը. արտաբյուջետային հաշիվները թողնել այնպես,

ինչպես այսօրվա օրենսդրությա՞մբ է սահմանված, թե՞ վերանայել ու փոխել դրանց նկատմամբ մոտեցումը։ Իսկ ծախսերի արդյունավետության առումով, բյուջետայի՞ն կլինեն ծախսերը, թե՞ արտաբյուջետային, դրանից արդյունավետությունը չի փոխվի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930