Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

‹‹Էյ-Թի-Փի››-ն պտղատու ծառեր է տրամադրում Արցախում բնակվող սիրիահայ փախստականներին

Հունիս 16,2015 12:18

Երևան– Սիրիայի քաղաքացիական պատերազմը բացասաբար է անդրադարձել ողջ բնակչության, այդ թվում նաև 80,000 սիրիահայերի ճակատագրի վրա։ 2011թ-ից ի վեր բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ են բնակություն հաստատել Հայաստանում։ Այն փաստը, որ Հայաստանը իրենց մայր հայրենիքն է, ինչպես նաև Հայաստանի միգրացիոն քաղաքականությունն ու հայրենադարձության ծրագրերը դյուրացրել են հայրենադարձության գործընթացը:

Որոշ սիրիահայ ընտանիքներ նախընտրել են բնակվել Արցախում։ Քաշաթաղի շրջանում ներկայումս բնակվում է  ծագումով Քեսաբից և Կամիշլիից 34 սիրիահայ ընտանիք։ Քաշաթաղի և նրանց նախկին բնակավայրերի կլիման և հողը նույնատիպ են։ Կովսականում, Բերձորում և Իշխանաձորում նրանց տրամադրել են օգնություն և փոխառություններ տուն և հող ձեռք բերելու համար։

Սիրիահայերից շատերը մեծ փորձ ունեն հողագործության ոլորտում։ Պատերազմից առաջ նրանք զբաղվում էին գյուղատնտեսությամբ և ունեին իրենց սեփական ֆերմաները։ Փախստականները փորձում են կրկին աշխատանք գտնել գյուղատնտեսության ոլորտում և արդեն սկսել են ցորեն, գարի և սիսեռ աճեցնել ։

‹‹Էյ-Թի-Փի››-ի նպատակներից է աղքատության դեմ պայքարը  ծառատունկի աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև անապահով ընտանիքներին պտղատու ծառերի տրամադրմամբ» – նշում է ‹‹Էյ-Թի-Փի›› ԲՀ-ի-տնօրեն Լուսինե Քասարջյանը։

«Բացի բնապահպանական լուծումներից, ծառերը սնունդ են տալիս և ստեղծվում է տնտեսական աճի հնարավորություն։ Այդ պատճառով մենք Քաշաթաղում պտղատու ծառեր ենք տրամադրել 200 ընտանիքի, ներառյալ` 34 սիրիահայ ընտանիքներին. նրանց հոգսը թոթափելու համար մենք տրամադրում ենք կենսական նշանակության միջոց։»

‹‹Էյ-Թի-Փի››-ն նաև ուսուցողական դասըթացներ է իրականացնում տրամադրված ծառերի տնկման և խնամքի վերաբերյալ», – ավելացնում է Քասարջյանը։ «Մեր ստուգայցները հաստատում են, որ փախստականների մեծ մասը, ովքեր ծառեր են ստացել և վերապատրաստվել, ի վիճակի են մշակել դրանք և ձգտում են ծառատունկի գալիք սեզոնում ստանալ ավելին։ >>

Փախստականներն այժմ մշակում են ‹‹Էյ-Թի-Փի››-ի տնկարաններից ստացած խնձորենի, դեղձենի,  ծիրանենի, սալորենի, բալենի և նշենի։ Նրանք նաև նախաձեռնել են ձիթենիների և նարնջի ծառերի մշակման ծրագրեր։

«Մենք կշարունակենք մեր դիտարկումները Քաշաթաղի շրջանում և պատրաստ ենք հետագայում ևս օգնել և աշխատել սիրիահայ համայնքի հետ ծառատունկի ուղղությամբ» – ամփոփում է Քասարջյանը։

«Էյ Թի Փի»-ի  նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգը:

Մամլո հաղորդագրություն

Լուսանկարում` «Էյ Թի Փի»-ն Արցախի Քաշաթաղ շրջանում պտղատու ծառեր և ընկուզենիներ է տրամադրել 200 ընտանիքի, ներառյալ` վերջերս այնտեղ հաստատված 34 սիրիահայ ընտանիքների ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930