Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ մենք ենք հետաքրքրում Ղրղըզստանին, ոչ Ղրղըզստանը մեզ. «168 ժամ»

Հունիս 16,2015 12:14

Եվ այսպես, Ղրղըզստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը։

Լավ, իսկ մե՞զ ինչ։ Բացի այն, որ Ղրղըզստանի հետ հարևան ենք դառնում՝ ԵՏՄ կոչվող կառույցի շրջանակներում, ուրիշ ի՞նչ ընդհանուր հետաքրքրություններ ունենք այս երկրի հետ։ Ինչպիսին են հայ-ղրղըզական տնտեսական կապերը։

Մոտավոր պատկերացում կազմելու համար ընդամենը մեկ ցուցանիշ ներկայացնենք՝ Հայաստան-Ղրղըզստան արտաքին առևտուրը 2014 թվականին։ Գիտե՞ք՝ որքան է կազմել Հայաստանից Ղրղըզստան արտահանումը 2014 թվականին։ Ընդամենը 376.5 հազար դոլար։ Դա կազմում է մեր ընդհանուր արտահանման 0.024%-ը։ Ընդ որում, 2013 թվականի համեմատ՝ ՀՀ-ից Ղրղըզստան արտահանման ծավալը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Նշենք նաև, որ Ղրղըզստան արտահանում ենք հիմնականում գինի (116 հազար դոլար մաքսային արժեքով) և դեղամիջոցներ (170 հազար դոլարի): Նույն ժամանակահատվածում Ղրղըզստանից ներմուծել ենք 98.4 հազար դոլարի ապրանքներ (հիմնականում շիկացման լամպեր և ավտոմեքենաների պահեստամասեր):

Կարճ ասած, Հայաստան-Ղրղըզստան արտաքին առևտուր գոյություն չունի։ Միակ լուսավոր կետն այն է, որ այս երկրի հետ մեր արտաքին առևտուրը դրական հաշվեկշիռ ունի (ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել): Մնացածի պարագայում ոչ թե կետերը լուսավոր չեն, այլ կետեր՝ որպես այդպիսին, ընդհանրապես չկան։ Ո՛չ մենք ենք հետաքրքրում Ղրղըզստանին, ոչ Ղրղըզստանը մեզ։ Ու, ըստ այդմ, կարող էր թվալ, որ մեծ հաշվով մեզ այնքան էլ չպետք է հետաքրքրեր՝ ինչ է անում այս երկիրը և որ միությանն է անդամակցում։

Սակայն, պարզվում է, այդպես չէ։ Պարզվում է՝ Ղրղըզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Մասնավորապես, նոր շուկա հայկական ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի համար։ Նման լավատեսական հայտարարություններ երեկ Ազգային Ժողովում հնչեցնում էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930