Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրի երգչուհու սիրով համակված՝ Արմեն Ազատը հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

Հունիս 16,2015 12:00

Գյումրիում ծնված, Տավուշի մարզի Կողբ գյուղի 47-ամյա բնակիչ Արմեն Ազատյանը (գրական անունը՝ Արմեն Ազատ) 7 ժողովածուների հեղինակ է, որից 3-ը՝« Չներկվող կրակ», «Ստվեր մերժող ծով», «Անծուռ հողարմատ», հրատարակել է այս տարի:

Նա հեղինակ է բանաստեղծությունների, քառյակների, երգիծանքի, պոեմների, երաժշտական ստեղծագործությունների: Արմեն Ազատն ասաց, որ ինքը 26 հազար ասույթների հեղինակ է, եւ այդ տեսակետից աշխարհում իրեն հավասարը չկա: Նա կարծում է, որ այդ առումով կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

IMG_0115

Գրքեր տպագրելու գործում նրան հովանավորել են գործարար Միքայել Վարդանյանը, Գյումրիի նախկին ոստիկանապետ, այժմ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակից Շիրակ Շահնազարյանը, Ա. Ազատի հարազատ եղբայր Հովիկ Դանիելյանը:

Ամուսնացած, երկու երեխաների հայր Արմեն Ազատը մեկ տարի առաջ համացանցով ծանոթացել է ԱՊՀ անդամ երկրից երգչուհի 54-ամյա Վերա Բերաշեւիչի (Ա. Ազատը չի ցանկանում, որ այդ կնոջ երկիրը նշվի) հետ, որը դարձել է նրա սերը եւ մուսան: Վերայի լուսանկարը առկա է «Չներկվող կրակի» վերջին էջում:

Արմեն Ազատի ասույթները յուրօրինակ են: Ահավասիկ:

«Քայլի տեւողությունը ոտքի չափի պարտադիր պայման չէ»:

«Փորձերի գումարը ոչ միշտ է հմտությունը դառնում»:

«Շեկությունն իր տիրոջ աչքերն էլ է ծակում հաճախ»:

«ժանգոտվելու վտանգվածը գրեթե միշտ իր խոնավությունը գտնում է»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ականջդ կանչի Լյուբիկ Չիբուխչյան,քո գրած 200գրքերով, ու բազմահազար աֆորիզմներով, քեզ հետ մրցակցող է հայտնվել…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930