Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կարո՞ղ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը վիճարկել արբիտրաժում

Հունիս 16,2015 11:52

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը երեկ բուռն քննարկվել էր ԱԺ-ում:

91 կողմ, 4 դեմ քվեարկության արդյունքներով խորհրդարանը հավանություն տվեց պայմանագրին:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Նախագծով առաջարկվում է խթանել արբիտրաժային ինստիտուտի կայացմանը, որը կթեթեւացնի դատարանների աշխատանքը: Քաղաքացիական վեճերն արդեն կարող են լուծվել նաեւ արբիտրաժում:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ «Սա ավելի մատչելի՞ է լինելու քաղաքացիների համար, թե՞ ավելի են ընկնելու քաշքշուկների մեջ, ասելու են՝ էս արբիտրաժից էլ հեռու մնանք»:

Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Իհարկե, սա ավելի ճկուն համակարգ է եւ ավելի արդարացված է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բիզնես գործընթացում վեճերը միանգամից արբիտրաժին են ուղղում: Անկախ ամեն ինչից, սպառողը միշտ իրավունք ունի գնալ դատարան»:

Միքայել Մելքումյանը նաեւ հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված սպառողները կարո՞ղ են արբիտրաժում վիճարկել եւ պաշտպանել իրենց իրավունքները»:

Փոխնախարարը պատասխանեց, որ արբիտրաժի դեպքում պետք է լինի համաձայնություն կողմերի միջեւ՝ վեճը արբիտրաժին հանձնելու. «Եթե երկու կողմից չկա ստորագրություն եւ համաձայնություն, չկա արբիտրաժ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930