«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանին վերջին շրջանում հաճախակի են հրավիրում ՀՀ քննչական կոմիտե, սակայն, ինչպես նկատում ենք, մարզպետին քննչական մարմիններն ավելի շատ անհանգստացնում են իր որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծի գործով, այլ ոչ թե մահափորձի։
Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ ե՛ւ մարզպետին, ե՛ւ իրավապահներին այս օրերին ավելի շատ մտահոգում է Գորիսի աղմկալի ծեծի գործը, քան Խաչատրյանի կյանքի անվտանգության ապահովության հարցը։
Այս իրավիճակը կարող է երկու պատճառ ունենալ՝ կա՛մ իրավապահներն անլուրջ են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի կյանքին սպառնացող հնարավոր վտանգներին, կա՛մ որեւէ նորություն իսկապես չկա, քանի որ գործ անողները բավականին հմուտ են եղել, որ հետքեր թողնեն, եւ այն բացահայտվի:
Իսկ որն է այս երկու վարկածներից առավել արժանահավատ, պետք է արձանագրենք, որ եթե շուրջ 10 րոպե տեւողությամբ կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, ապա ենթադրվում է, որ մարզպետն իր մեքենան կանգնեցնել է տվել ու շտապ իջել մեքենայից։ Եվ պետք է որ գոնե ինչ-որ բան նկատած լիներ՝ ոտնաձայներ կամ մեքենայի շարժ, բայց առ այսօր այդպիսի կասկածների մասին որեւէ մեկը չի խոսել, ուստի առավել հավանական է այն վարկածը, որ իրավապահները լուրջ չեն վերաբերվում այս գործին, քանի որ մահափորձն իրականում կազմակերպված էր հենց մարզպետի կողմից։ Իսկ թե ինչու, այդ մասին առիթ ունեցել ենք գրելու։
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանն այս օրերին գտնվում է թիրախում։ Եվ որպեսզի իշխանությունների մոտ տպավորություն ստեղծի, որ իր անվտանգությունը վտանգի տակ է, եւ որդու կալանավորումը կարող է ճակատագրական լինել, պետք է բավարարվել գոնե հարազատների կալանավորմամբ Սդղի գյոլի գործով, ուստի որոշեց զոհաբերել 100 հազար դոլարից ավել արժողությամբ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։
Սեզ մնում է ափսոսել մեքենան։ Ի վերջո, այսօր այդպիսի արժողությամբ մեքենա ձեռք բերելն ու հանուն շոուի փոշիացնելն ամեն մարդու հասանելի չէ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում