Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գոբլ. «Մոսկվան բացասական դերակատարություն է ունենում հակամարտության խաղաղ կարգավորման վրա». «168 ժամ»

Հունիս 16,2015 11:47

Հարցազրույց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլի հետ:

– Դուք բազմիցս եք անդրադարձել ԼՂ հակամարտության գոտում տիրող լարվածությանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում նոր փուլ է թևակոխել, թեև կարևոր է հասկանալ նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում միջազգային և տարածաշրջանային զարգացումները կտրուկ փոփոխություններ են բերել աշխարհի կառուցվածքում, քան 1994թ., երբ հաստատվեց հրադադարի ռեժիմը։ Ըստ Ձեզ, այսօր ի՞նչ գործոններ են ուղիղ կերպով անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկայի վրա։

– Ցավոք սրտի, շատ են կողմերը, մարդիկ, ովքեր շահում են հակամարտության գոտում լարվածության աճից, և շատ քիչ՝ այնպիսիք, որոնք պատրաստ են գործել։ Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են լարվածության մակարդակը բարձր պահելու հարցում, սակայն, կան նաև գործիչներ, որոնք հետաքրքրված են այս հարցում և՛ Երևանում, և՛ Բաքվում, քանի որ լարվածության բարձր մակարդակը հայերին և ադրբեջանցիներին ստիպում է արհամարհել կամ գոնե չստիպել իշխանություններին լուծել

տեղական խնդիրները։ Այսինքն՝ լարվածության պատճառներն ունեն և արտաքին, և ներքին բաղադրիչ։ Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն։ Բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման, քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն։

– Այս օրերին Ադրբեջանը զբաղված է Եվրոպական խաղերով, որոշ փորձագետների պնդմամբ, դրանով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պայմանական խաղաղությունը։ Բայց նույն փորձագետները պնդում են, որ Ադրբեջանը չի վարանի պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն ու Արևմուտքը զբաղված են իրենց հարաբերություններում առաջացած ճգնաժամով։ Կան փորձագետներ, այդ թվում՝ Դուք, փոքր-ինչ այլ երանգավորումներով, մեղադրելով ՌԴ-ին ԼՂ հակամարտության չկարգավորման համար, պնդում են, որ հակամարտությունը թեժ պահելով՝ ՌԴ-ն իր ազդեցությունն է հաստատում այլ տարածաշրջանում։ Չէ՞ որ այս օրերին սրվել է իրավիճակը նաև Մերձդնեստրում։ Սակայն, խոսելով պատերազմի սպառնալիքից, պետք է հասկանալ՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է արդյոք պատերազմը ԼՂ հակամարտության գոտում։

– Ողջ պատասխանատվությունը չէի փորձի դնել Մոսկվայի վրա։

Պարզապես ես իմ վերլուծություններում նկատի ունեմ այն, որ Մոսկվան բացասական դերակատարություն է ունենում հակամարտության խաղաղ կարգավորման վրա։

Ինչ վերաբերում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին, ապա ես չեմ սպասում, որ Բաքուն նախաձեռնի խոշորածավալ գրոհ առաջիկայում, ինչպես և չեմ մտածում, որ նման բան անի Հայաստանը։ Ոչ մի կողմ չի կարողանա հաղթել այս պատերազմում այնպես, որ մեծ կորուստներ չունենա երկրի ներսում և միջազգային ասպարեզում։

Հաշվի առնելով խնդիրներն Ուկրաինայում, Մոսկվան ևս չի ցանկանում պայթյուն, Մոսկվան պարզապես ցանկանում է կաթսան եռացող վիճակում պահել, ինչպես նախկինում։ Ահա և ողջ պատմությունը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930