ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը: Պատգամավորներն այսօր ավելի սակավաթիվ են, քան երեկ: Մինչ նիստի սկսվելը՝ Aravot.am-ը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել, քանի որ քաղաքացիները պնդում են, թե ոչ մի լումա թանկացում չեն հանդուրժելու, բայց ՀՀ վարչապետն ու Ռոբերտ Նազարյանը հայտարարում են, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Առաքել Մովսիսյանն առանձնապես մտահոգված չէր այս հարցով: Նա ի պատասխան մեր հարցի՝ ասաց, թե դեռ հայտնի չէ:
Այնուհետև երբ հստակեցրինք՝ կո՞ղմ է, թե՞ դեմ հոսանքի թանկացմանը, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ ասի»:
Հետաքրքրվեցինք՝ ինչու՞, պատգամավորը կարճ պատասխանեց. «Տենց»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը ի պատասխան հարցի՝ ինչպե՞ս է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելը, ասաց. «Շատ լավ եմ գնահատում, Մովսես Հակոբյանը մի երկու անգամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»:
Այս նշանակման համատեքստում կրկին ջրի երես է բերվում Սեյրան Օհանյան- Յուրի Խաչատուրով հայտնի հակամարտությունը: Այս առիթով Մանվել Գրիգորյանը արձագանքեց. «Չկա տենց բան, չկա հակամարտություն, մեր հակամարտությունը միայն թուրքերի հետ է: Հո դուք ֆաշիստ չե՞ք»:
Հարցին՝ Մովսես Հակոբյանը կկարողանա՞ աշխատել Հայկազ Բաղմանյանի հետ, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Բանակում սաղ մի թիմից են, մի հրամանա, բոլորն էլ միասին կատարում են»:
Նա չի կարծում, թե Յուրի Խաչատուրովի պաշտոնը կվտանգվի Մովսես Հակոբյանի նշանակմամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ