Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի». «Ժողովուրդ»

Հունիս 16,2015 11:34

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ ու պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստները, որոնք այսօր առկա են։ Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել։

– Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀէՑ-ի «անբարեխիղճ» ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել։

– Նախ՝ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ։ Այստեղ պետք է ընդունենք նաեւ պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից։

Ինչ վերաբերում է թանկացման հետեւանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ՝ առաջին ճանապարհը, երբ պետությունն ամբողջ բեռը վերցնում է իր վրա։

Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա։ Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն։

Իմ կարծիքով՝ պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա։ Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացե՛ք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսելու։ Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միեւնույնն է՝ դա ՀՀ-ինն է եւ մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը։

Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է։ Տեսեք, կան 12– 13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է, ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում։

Մյուս կողմից՝ պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար։ Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930