Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հայաստանցի հրաձիգ Հրաչիկ Բաբայանը հանդես գալով 10 մետր հրացան մրցաձեւում որակավորման փուլից մինչեւ եզրափակիչ գլխավորում էր պայքարը եւ շատ մոտ էր ոսկե մեդալին: Սակայն, ինչպես մեզ Բաքվից տեղեկացրեց մեր գործընկեր Կարեն Գիլոյանը, պայքարի վերջնամասում պատանի մարզիկի նյարդերը չդիմացան լարվածությանը:
Վերջին երկու կրակահերթերում խոցելով, համապատասխանաբար, 9,9 եւ 9,2 նիշ՝ Հրաչիկ Բաբայանը զիջեց առաջատարի դիրքը եւ պայքարն ավարտեց 5-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի