Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանի նշանակման մարտավարական և ռազմավարական մոտիվները. «Ժամանակ»

Հունիս 16,2015 11:05

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել Երևան՝ նշանակվելով ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Այս նշանակման հավանականության մասին հայկական մամուլում խոսվում էր վաղուց, և ահա այն իրականություն է:

Ըստ էության, արձանագրվում է հերթական տեղափոխությունը Ղարաբաղից Երևան: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Առաջին՝ որքանո՞վ է հիմնավոր Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնատար անձանց տեղափոխումը Երևան, երբ նրանք թողնում են իրենց կարևոր պաշտոնները Ղարաբաղում և տեղափոխվում: Որքանո՞վ է այս երևույթը տեղավորվում Լեռնային Ղարաբաղի անկախ պետություն, անկախ սուբյեկտ լինելու տրամաբանության մեջ, որով առաջնորդվում են հայկական կողմերը միջազգային գործընթացներում, հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյոք այս տեղափոխությունները ցույց չե՞ն տալիս, որ իրականում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ֆիկտիվ բնույթ ունի, եթե մեկ հրամանատարով հնարավոր է Ղարաբաղի նախագահին Հայաստանում վարչապետ դարձնել, Ղարաբաղի պաշտպանության նախարարին Հայաստանում՝ կամ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, կամ պետի տեղակալ:

Սրան զուգահեռ, սակայն, հասկանալի է նաև, որ Հայաստանն ու Ղարաբաղն ըստ էության մեկ միավոր են, և այստեղ առանձին սուբյեկտներ գտնելու փորձերն են երևի թե ավելի արհեստական: Այսինքն՝ ըստ էության առաջանում է որոշակի հակասականություն և բախում: Մի կողմից՝ հասկանալի է, որ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, սուբյեկտության գործոնն առաջ մղելը միջազգային ասպարեզում, մյուս կողմից՝ պետք չէ արհեստականորեն կաշկանդվել ու տարանջատվել միմյանցից: Այս իրավիճակը, սակայն, այս հակասականությունը, սակայն, ունի լուծում:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930