Մեր ֆուտբոլում իրավիճակը կտրուկ, եթե չասենք անգամ՝ անսպասելի փոխվեց 2010-ի աշնանը, երբ մեր աչքի առաջ «կերպարանափոխված» մեր հավաքականը մեկ էլ հանկարծ սկսեց գրագետ, դիտարժան, արդյունավետ ու, որ ամենակարեւորն է՝ հաղթանակի միտված խաղ ցուցադրել։
Կարճ ժամանակում՝ մինչեւ 2012-ի նախընտրական փուլի ավարտը, ասել է թե՝ 2011-ի աշնանը, երկրում այնպիսի մթնոլորտ ստեղծվեց, թե կարծես վաղուց եւ անվերադարձ իրեն ազգաբնակչությունից «արգելափակած» իշխանական վերնախավն այդ նույն ազգաբնակչության հետ ընդհանուր եւ միասնական մի փափագով է ապրում՝ տեսնել մեր հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Մեր ֆուտբոլը շատերիս համար մի տեսակ նեղ պատուհանից թափանցող արեւի լույս դարձավ, բերանիդ դառնահամը կոտրող մի համեղ բան, բոլորս, կարծես, իրար էինք նայում ու հարցնում՝ ո՞նց, ինչի մեր կյանքո՞ւմ էլ ուրախություն ու հաղթանակներ են հնարավոր»։
Հասկանալի էր, թե նման հոգեւոր էյֆորիայից հետո ինչ դժվար կլինի հաշտվելն այն մտքի հետ, որ դա ընդամենը պատրանքային երեւույթ էր, իսկ այդքան սպասված հաղթանակներն էլ՝ ժամանակավոր։
Եվ այս մրցաշրջանի մեր հավաքականի անհաջողություններն ու իրար հաջորդող պարտություններն ընկալվում են հենց այդ պատրանքների փլուզման ցավոտ համատեքստում, ուստիեւ հոգեբանորեն շատ «դժվարամարսելի են» (մի կողմ թողնենք այդ պարտությունների օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, դա խոսելու առանձին առարկա է):
Կարդացեք նաև
Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում