Այսօր Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում պայքարի մեջ է մտել հրաձիգ Հրաչիկ Բաբայանը: 18-ամյա նշանառուն այս պահին մասնակցում է 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում ու փայլում է:
Հրաչիկը որակավորման փուլում վաստակելով 629,3 միավոր՝ 1-ին տեղով անցել է եզրափակիչ՝ մեկ տասնորդական միավորով գերազանցելով իտալացի Նիկոլո Կամպրիանիին (629,2):
Այս պահին էլ մեր մարզիկը կրակագծում է եւ անչափ համառ պայքարում վեցերորդ կրակահերթից հետո գլխավորում է պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի