Ըստ վիճակագրության, աշխատանք փնտրողների մեջ փոքր տոկոս չեն կազմում անձինք, ովքեր արդեն ունեն աշխատանք, սակայն մերօրյա պայմաններում մարդ չի կարող մեկ աշխատանքով ընտանիք պահել, ուրեմն ի՞նչ անի։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում մարդիկ աղքատանում են, ու 36 տոկոս պաշտոնական եւ 65 տոկոս ոչ պաշտոնական աղքատությունը սպառնում է դառնալ 50 տոկոս պաշտոնական եւ 80 տոկոս ոչ պաշտոնական։ Բացատրեմ ինչպես, թե՞, այնուամենայնիվ, հասկանալի է արդեն։
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասում է, որ իր ընտանիքի վրա էլ է ազդում թանկացումը։ Իսկ եթե 100 տարվա պաշտոնյա Զախարյանի վրա ազդում է, ապա ինչպե՞ս կազդի 50 հազար դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի ընտանիքի վրա, որը նպաստ չի ստանում, քանի որ իբրեւ թե աշխատանք ունի։
Կառավարությունը խուսափում է քաղաքացիների նկատմամբ պատասխանատվությունից։ Ու դրա հետ մեկտեղ՝ վաճառում է էներգետիկ հզորություն համարվող Որոտանը՝ հստակ իմանալով, որ շատ շուտով դա եւս բերելու է հոսանքի թանկացման։
Մեզանում ընդունված է ոչ թե պատճառները վերացնել, այլ փորձել մեղմել հետեւանքները։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասում է. «Կլինի հոսանքի թանկացման որոշում՝ կքննարկենք։ Քանի դեռ չի թանկացել, տեսակետ չեմ կարող հայտնել»։ Ուզում եմ հարցնել՝ որ որոշումը լինի, քննարկումն ու տեսակետն ո՞ւմ են պետք։ Պետք է քննարկեք, որ թանկացման որոշում չլինի:
Կարդացեք նաև
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում