Այսօր «Հենակետ» մամուլի ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, նշելով, որ Եվրոպական խաղերում Ադրբեջանի նախապես մշակած հակահայկական սեւ PR-ը ըստ էության աշխատել է հենց Ադրբեջանի դեմ, որպես օրինակ բերեց այն, որ արեւմտյան մի շարք երկրների ղեկավարներ հրաժարվեցին ներկա լինել բացման արարողությանը:
Բանախոսը մի դրվագ ներկայացրեց Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած երկխոսությունից: «Էրդողանը ասել է, թե իր կարծիքով Եվրոպական խաղերի բացումը լավն էր, բայց ափսոսանք հայտնել, որ Եվրոպայից ոչ ոք չկար, ինչին Պուտինը պատասխանել է. «Ոչինչ: Դուք որպես Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր, ինքներդ կներկայացնեք ամբողջ Եվրոպան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ