ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու վերաբերյալ հայտարարության հետ:
«Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը:
Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին խուց տեղափոխելու, այն է` կիսաբաց ռեժիմից կիսափակի անցնելու մասին, որը, ըստ էության, ռեժիմի խստացում է, սակայն դա նույնպես դատապարտյալի իրավունքն է:
Նշված դիմումի քննարկումը ՔԿՀ համակարգի տեղաբաշխման հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է, որը, հուսով եմ, կբավարարվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավորը:
Կարդացեք նաև
Ըստ Մարուքյանի՝ Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն իր ընկերոջ` Շանթ Հարությունյանի, որի պահանջի բավարարման պարագայում նա կդադարեցնի հացադուլը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բողոքներ չեն արձանագրվել: