Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայացել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը

Հունիս 15,2015 20:25

Նախօրեին տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են միավորման մասնակից 62 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

Նիստում քննարկվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման համակարգող խորհրդի աշխատակարգի, կառավարման խորհրդի ձևավորման և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նիստում քննարկվել և ընդունվել են հետևյալ որոշումները.

  1. Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ծրագրային փաստաթղթերի մշակման խումբ` «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի և «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանի համանախագահությամբ:
  2. Ձևավորվել է մարզային հանդիպումների կազմակերպման աշխատանքների խումբ «Մեր Տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանի և «Օրինաց երկիր» կուսակցության քաղական խորհրդի անդամ Իշխան Խաչատրյանի համանախագահությամբ:
  3. Ձևավորվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդամ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների միջև հանդիպումների կազմակերպման և աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ` «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի և «Փոքր Ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Ասլանյանի համանախագահությամբ:

Նիստում քննարկվել է էլեկտրաէներգիայի թանկացումների հարցը: Անընդունելի և անթույլատրելի դիտարկելով ապաշնորհ կառավարման արդյունքում կուտակված պարտքը էլեկտրաէներգիայի գնի անհիմն բարձրացման միջոցով ժողովրդի վզին փաթաթելու փորձը` որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Լևոն Դոխոլյանի և «ՄԵՆՔ» Երիտասարդական Միություն հասարակական կազմակերպության նախագահ Արամ Ստեփանյանի համանախագահությամբ և մասնակցել բողոքի ցույցերին:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող այլ հիմնահարցերի, ներառյալ իշխանության ներկայացրած սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: Համակարգող խորհուրդը այս և մի շարք այլ հարցերի շուրջ ձևավորել է հավաքական դիրքորոշում, որի մասին հանրությանը կիրազեկվի առաջիկա համակարգող խորհրդի նիստում հաստատելուց հետո:

Նիստում «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի  պատասխանատու է նշանակվել Վահե Մոսինյանը (հեռ. 095-88-77-66):

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930