Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը ծառայում է օտարի թելադրանքին (Տեսանյութ)

Հունիս 15,2015 17:43

«Նույնիսկ էլեկտրաէներգիայի թանկացումն այդքան ահավոր չէ, ինչքան  խաբելու մշտական սովորությունը»,- հունիսի 15-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Նա համարում է, որ որեւիցե հեռավոր պատճառ չկա, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա: Ըստ նրա՝ հիմնավորող բոլոր հայտարարություններն ամբողջովին սուտ են՝ անցած տարին այդքան սակավաջուր չի եղել, Սեւանից լրացուցիչ ջուր են բաց թողել, ատոմակայանը ավելի ինտենսիվ է աշխատել եւ ավելի շատ արտադրանք է տվել. «Տեսե՛ք՝ ի՞նչ էժանագին բան է 6 դրամ 93 լումա, ձեռք եք առնո՞ւմ, 7 ասե՛ք, 7 հասկանանք, էլ ի՞նչ եք ձեւեր թափում: Հետո շարունակում են, բայց մենք համարձակորեն պնդեցինք, ձեզ կարգադրել են, դուք էլ խոնարհաբար ենթարկվում եք, դուք քանի՞ գլխանի եք, որ Բիբինի դեմ ինչ-որ քայլեր անեք,  դուք ո՞վ եք: Եվ դուք համարձակվում եք ձեւեր թափել հայ ժողովրդի առջեւ, որ դուք համարձակաբար պայքարում եք, 17 դրամը սարքեցիք 7 դրամ: Այս տիպի խայտառակությանը պետք է վերջ դնել»:

Արշակ Սադոյանը նշեց, որ օրերս նամակ  է ստացել. քաղաքացիներից մեկն առաջարկել է համատարած սկսել էլեկտրաէներգիա գողանալ, ինչպես ԽՍՀՄ տարիներին: Արշակ Սադոյանը կարծում է՝ պետք է այդ առաջարկի մասին ժողովուրդը մտածի եւ փորձի այնպես անել, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնողները վախենան, որ հաջորդ անգամ ժողովուրդը նույնը կանի. «Երկար ժամանակ պետականություն չունեցող, օտարի լծի տակ ապրող ժողովուրդը օտարի կողմից թելադրված օրենքներին պետք է այդքան հեշտությամբ չենթարկվի: Պատկերացրե՛ք օրենք՝ հայ ժողովուրդը պետք է վճարի այն, ինչ Ռոբերտ Նազարյանը որոշեց, Ռոբերտ Նազարյանն էլ որոշում է հետեւյալը՝ քանի որ իր աշխատավարձի չափը կախված է Բիբինի տված փողերից, բնական է՝ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը ծառայում է ոչ թե հայ ժողովրդի շահերին, այլ՝ օտարի թելադրանքին: Այս պայմաններում, բնական է, խնդիր է ծագում՝ ի՞նչ անել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Անընդհատ նույն միտքն է գալիս. ինչո՞վ ենք զբաղված: Ում են ձեռնտու այս պերմանենտ ներկայացումները: Մեր ազգի առջև ծառացած խնդիրները մի կողմ են թողնվել: Իշխանության գլխավոր պարտականությունները ժողովրդի և պետության հանդեպ չեն կատարվում: Հայոց ազգը չի գտնում ելքը: Ամեն տեղ անձնականը վեր է դասվում ազգայինից: Այս պայմաններում նոր կազմակերպվածության խնդիրը առաջնահերթ է դառնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930