Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձը կալանավորվել է

Հունիս 15,2015 17:32

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ ոստիկանության աշխատակից Արայիկ Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա  2014 թվականի դեկտեմբերի 8-ին, տեղեկանալով գողության դեպքի մասին և դեպքի վայր ժամանելուց հետո անձամբ հավաստիանալով դրանում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել կատարված հանցագործության վերաբերյալ տուժողից հաղորդում վերցնելու ուղղությամբ և թաքցրել է չբացահայտված հանցագործության դեպքը հաշվառումից:

Բացի այդ, այլ դեպքերով Արայիկ Ա.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ` իր ստորագրությամբ հավաստել է տարբեր քաղաքացիներից գույքի գաղտնի հափշտակության բազմաթիվ դեպքերի վայրերի զննության կեղծ արձանագրությունները:

Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Արայիկ Ա.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930