Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ից չեն պարզաբանել՝ ինչու չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի 2 հարազատին ու վարորդին

Հունիս 15,2015 17:20

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող դատաքննությունից Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհ է:

«Սուրիկ Խաչատրյանին չհրավիրեցին դատարան: ԱԱԾ-ից այդպես էլ չփորձեցին հստակ պատասխան ստանալ, թե այդ ինչ տեխնիկական պատճառներով չէր հաջողվել ձայնագրել այն երեք անձանց: Իմ կարծիքով, իրենք արել են, պարզապես հետո այնպիսի ձայնագրություններ են եղել, որոնք որ իրենց գործի ստացված պատվերի շրջանակներում կխանգարեին գործը կոծկել ու այս եղանակով ձայնագրությունները հանել էին գործից՝ պատճառաբանելով, որ տեխնիկական պատճառներով չի ձայնագրվել: Հնարավոր չէ, որ ձայնագրված չլինի: Ես ԱԱԾ-ի մասին տեխնիկական հագեցվածության առումով ավելի լավ կարծիք ունեմ: Հնարավոր չէ, որ այդքան պրիմիտիվ գործողությունը, ինչպիսին է հեռախոսային խոսակցությունների լսումն ու ձայնագրումը, մեր ԱԱԾ-ն տեխնիկական հնարավորություն չունենար անել… սա հորինված պատճառաբանություն էր: Ես համոզված եմ՝ ե՛ւ լսել են, ե՛ւ ձայնագրել, բայց հետո, երբ պատվեր է իջեցվել, որ գործը պետք է կոծկվի, հարց է առաջացել, թե այդ ձայնագրություններն ինչ անեն»,- Aravot.am-ին ասաց Հայկ Ալումյանը:

Hayk-Alumyan

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, որով քննիչը խնդրել է թույլատրել լսել և ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու հարազատների հեռախոսահամարների զանգերը: Որոշմամբ, հեռախոսահամարները թույլատրվել էր լսել և ձայնագրել 30 օրով, սակայն որոշ ժամանակ անց քննիչը տեղեկանք էր կազմել, որի համաձայն՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ հեռախոսային խոսակցությունները չեն լսվել և չեն ձայնագրառվել տեխնիկական պատճառներով:

Հայկ Ալումյանի մեկ այլ կարեւոր միջնորդություն էլ դատաքննության ժամանակ չի բավարարվել.«Տեսաձայնագրության վերաբերյալ միջնորդել էի, որ պարզվեր թե ում ձայներն են, որ գոռում են՝ «Տիգրան, ինչու կրակեցիր», բայց այդպես էլ չպարզվեց: Որովհետեւ բոլոր կանայք եկան, հրաժարվեցին՝ մենք նման բան չենք ասել: Այստեղ ունենք բավականին բացթողումներ դատավարությունում»:

Ինչ վերաբերում է մարզպետի վարորդի՝ Արագած Ղեւոնդյանի հարցաքննությանը, փաստաբանն ասաց, որ շատ հարցեր, որոնք իրենք պնդում էին, վարորդի հարցաքննությամբ հաստատվեցին. «Մանր դետալներ էին, բայց որոնք շատ կարեւոր էին մեզ համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930