Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արձագանքում է «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը

Հունիս 15,2015 17:16

«Առավոտ» օրաթերթի 2015 թ. հունիսի 13-ի համարի՝ «Լրագրողին սպառնում են սպանել» հրապարակման պնդումը, թե սպանության սպառնալիք ստացած Նանե Մակուչյանին «իրավապահ մարմիններից ոչ մեկն այդպես էլ չի արձագանքել», իրականությանը չի համապատասխանում։ 09.06.2015 թ. ժամը 17.10-ին Նանե Մակուչյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Էրեբունու վարչական տարածքի մի բնակչուհի հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է, որ նրա որդին սպանելու է իրեն։ Իր բացատրությամբ Մակուչյանը հայտնել է, որ Ձորաղբյուրում գտնվող իր տունը վերանորոգողն անավարտ է թողել նորոգման աշխատանքները, ինչի համար էլ իրենք գումարային խնդիրներ ունեն։

Այդ վարպետի հեռախոսահամարը պարզելու նպատակով նշված օրը, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ինքը զանգահարել է վերջինիս մորը, սակայն կինն իր հետ կոպիտ է խոսել և ասել.«Իմ որդին սպանելու է քեզ, դու նրա ձեռքով ես մեռնելու»։ Մակուչյանը բացատրությամբ նշել է, որ ինքը սպառնալիքն իրական է համարում, քանի որ նախկինում նշված ընտանիքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել։ Ն. Մակուչյանը, սակայն, հրաժարվել է դեպքի առթիվ գրավոր հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ իր ահազանգն արդեն իսկ հաղորդում է համարվում, իսկ գրավոր հաղորդում տալու մասին պետք է խորհրդակցի փաստաբանի հետ։ Նշված փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նանե Մակուչյան says:

    Ոստիկանությունը պարզապես ստում է՝ ասելով, թե ես հրաժարվել եմ դեպքի առիթով գրավոր հաղորդում տալուց: Ես երեք էջանոց մանրամասն բացատրություն եմ ԳՐԵԼ, և այո՝ պնդում եմ, որ դա բավարար հիմք է գործ հարուցելու համար: Սա հաստատում են նաև փաստաբան ընկերներս: Ավելին՝ ես լուսանկարել եմ այդ գրավոր բացատրությունը՝ իմ ահազանգերը ՛՛կորցնելու՛՛՝ Ոստիկանության պրակտիկայի տխուր փորձից ելնելով: Եվ առհասարակ, ՀՀ Ոստիկանությունն ավելի լավ է ուղղի այս հարցում իր սխալները, որոնց հետևանքն են սույն կոնֆլիկտի չլուծված մնալը և արդյունքում՝ այս ընտանիքի օրեցօր ահագնացող սպառնալիքները…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930