Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետևել ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովմանը: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել կենտրոնական և երկրորդական փողոցների ծաղկապատման աշխատանքներին:
Վարչական շրջաններում խոտածածկ տարածքների, ինչպես նաև աղբամաններում աղբի այրման դեպքերի վերաբերյալ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրություն կատարել և հատուկ հսկողության սահմանել՝ մեղավորներին հայտնաբերելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 54 վարչական արձանագրություն է կազմվել: Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքները չկատարելու համար էլ 25 վարչական արձանագրություն է կազմվել:
Երևանի քաղաքապետարան