Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամների աջակցությամբ հունիսի 12-ին Նիկոսիայում մեկնարկեց Նունե Եսայանի «Կանք պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսով համերգը:
Համերգը սկսվեց Նիկոսիայի Ս. Աստվածածին եկեղեցու կրտսեր երգչախմբի երգերով, որից հետո Նունե Եսայանը հանդես եկավ Կոմիտասի, Սայաթ Նովայի, ինչպես նաև հայկական ժողովրդական, հայրենասիրական սիրված երգերով:
Նունե Եսայանի համերգը կիպրահայության կողմից արժանացավ ջերմ ընդունելության:
Հունիսի 15-ին Նունե Եսայանը համերգային ծրագրով հանդես կգա Աթենքում :
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ