Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, նորակոչիկ Իվան Նովիկովի դաժան սպանության մեջ կասկածվող Իվան Բ.-ն, որը նրա ծառայակից ընկերն է, ըստ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի տարածած մամլո հաղորդագրության, ընդունել է իր մեղքը:
Ըստ նույն հաղորդագրության, սպանության պատճառ է դարձել նրանց մեջ ծագած կենցաղային վեճը:
Նշենք, որ գործը քննում է Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգը, թեև ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի քննչական բաժնում ևս:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ