Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. «Պորտուգալացիները գրոհեցին, ես էլ գրոհեցի» (Տեսանյութ)

Հունիս 15,2015 16:46

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում իր կատարած ակցիայի մանրամասները:

«Գաղափարն առաջացել է խաղի նախօրեին, արթնացա  եւ որոշեցի քաղաքական ակցիա իրականացնել։ Արկածախնդրությունից դրդված չէի ուզում մտնել դաշտ, ինչպես լինում է ուրիշ երկրներում, այլ նպատակ էի դրել իրականացնել քաղաքական ակցիա ու իրականացրեցի։ Հաշվի առնելով, որ այդ պահին Հայաստանում էր այդ պահի դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, ու հասկանալով, որ աշխարհի մամուլը, ԶԼՄ-ները նրա վրա են ուշադրություն դարձնում, հասկացա, որ քաղաքական որեւէ գործողություն կատարեմ այնտեղ, ամբողջ աշխարհում կտարածվի: Դրա համար որոշեցի լատինատառ՝ անգլերեն գրառումով պաստառ վերցնել և մտնել դաշտ»,- ասաց նա։

Շահեն Հարությունյանը չի բացառում, եթե նույն արարքը ցանկանար կատարել արկածախնդրությունից դրդված, հնարավոր է, որ չհաջողվեր. «Ես հասկացա, որ իմ արարքը մեծ օգուտ է տալու քաղբանտարկյալների ազատման գործում կամ թեկուզ, որ աշխարհը խոսի այդ մասին: Ինձ այդ հավատը ուժ տվեց եւ մտա դաշտ»:

Նա հավելեց, որ իր կատարած քաղաքական ակցիայի արդյունքը սպասվածից ավելին եղավ, սակայն ափսոսում է, որ պաստառն ավելի երկար չի պահել «Իմ նպատակը ոչ թե տեսախցիկների առջեւ հարցազրույց տալն էր, այլ նպատակս այն էր, ինչ-որ եղավ: Այդ դաշտինն էր, վերջ»:

Հարցին, թե ոստիկանները ոստիկանության մեքենայի մեջ ինչպե՞ս են իրեն վերաբերվել, նա հրաժարվեց պատասխանել, սակայն հավելեց, որ ոստիկանության բաժանմունքում իրեն լավ են վերաբերվել:

Վերջում նա անդրադարձավ կատարվածի մասին խոսակցություններին, թե իբրեւ թե ինքը խաղադրույք է կատարել, գռազ է եկել, կամ միտումնավոր են իրեն թողել մտնել դաշտ, նա հերքեց բոլոր խոսակցությունները:

«Ես որոշել էի 2-րդ րոպեին մտնեի դաշտ, որ դա ինձնից չէին սպասելու, բայց այնպես ստացվեց, որ Հայաստանի գրոհն էր, արդեն գիտեի՝ պետք է մտնեմ, ուրիշ տարբերակ չունեմ, բայց ինձ թվաց Հայաստանի գոլը կփչացնեմ, սպասեցի պորտուգալացիները գրոհեն, իրենք գրոհեցին, ես էլ գրոհեցի»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930