Թբիլիսիում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ցավակցական խոսքն է հղել քույր քաղաք Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային: Իր զորակցությունը հայտնելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը Երևանի բնակիչների և իր անունից խորին ցավակցություններ է փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին:
Երևանի քաղաքապետարան