Հունիսի 12-ին մեկնարկած Բաքվի Եվրոպական խաղերին մի շարք հայ մարզիկների շարքում հանդես կգան նաև հայ հրաձիգները: Բաքվում Հայաստանը ներկայացնող հրաձիգներն են Հրաչիկ Բաբայանը (հրացան) և Նորայր Առաքելյանը (ատրճանակ): Նրանք հանդես կգան ՀՀ հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հրաչն ու Նորայրը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սաներ են:
Վաղը` Հայաստանի ժամանակով ժամը 08¨00-ին, կմեկնարկի օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժությանը, որին կմասնակցի 19-ամյա Հրաչ Բաբայանը: Նրա մրցակիցները 38-ն են:
Արդյունքներին կարող եք օնլայն հետևել https://www.issf-sports.org/competitions/venue.ashx?cshipid=1623 և https://www.baku2015.com/shooting/event/men-10m-air-rifle/index.html կայքերի միջոցով: