Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է՝ ՀՀ դրոշի, զինանշանի և օրհներգի, որոնցով պետք է հպարտանա յուրաքանչյուր ՀԱՅ, որովհետև դրանք աշխարհում ներկայացնում են ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մեր դեմքը, մեր տեսակն ու պատկանելիությունը: Յուրաքանչյուր հայ պատեհ առիթով պետք է երգի մեր օրհներգը, ուրեմն այն պիտի սովորեն դպրոցում և երգեն ոչ միայն երկուշաբթի առավոտյան, ինչպես ոմն «խելացի» է որոշել, այլ ամեն առավոտ:
Եթե մեր զինվորները, սպաները, սպորտսմենները, պատգամավորները, ավագանու անդամները իրենց դպրոցներում ամեն առավոտ մեր օրհներգը երգելով սկսեին օրը, ապա այսօր չէին կաշկանդվի և օրենքով սահմանված պահերին ազատորեն կերգեին, ինչպես աշխարհի տարբեր երկրների պաշտոնյաներն ու սպորտսմեններն են երգում:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Կարդացեք նաև
Խմբակցության ղեկավար