Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդներն ամենաշատը հայոց լեզուն են բողոքարկել

Հունիս 15,2015 16:20

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն բոլոր քննական կենտրոններից ստացվել են կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ հայոց լեզու եւ գրականություն առարկաների բողոքարկման արդյունքները:

Նրա խոսքով, ըստ այդմ՝ Համաշխարհային պատմություն առարկայից ստացվել է 1 դիմում-բողոք, 4 դիմորդ բողոքարկել է աշխարհագրություն առարկայի քննության արդյունքները, 35 բողոք ստացվել է կենսաբանությունից եւ 46-ը՝ հայոց լեզու եւ գրականություն առարկայից:

Պարոն Իսպիրյանի ասելով, բողոքների 90 %-ը տեխնիկական բնույթի է, հիմնականում հաշվարկի հետ է կապված. «Երեխան ասում է, որ ստուգել է իր գրավորը եւ ստացել է ինչ-որ միավոր, բայց կախված է մեկ այլ միավոր: Բոլոր բողոքները մեզ մոտ մուտքագրվում են: Դրանց արդյունքները կփակցվեն հունիսի 28-ին: Եթե երեխան ճիշտ է, իր միավորը կբարձրանա, եթե երեխան ճիշտ չի հաշվել, բնականաբար՝ ոչ: Հավելեմ, որ բողոքարկումների արդյունքները հունիսի 28-ին կփակցվեն այն քննական կենտրոններում, որտեղ դիմորդները հանձնել են քննությունները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930