Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Շահեն Հարությունյանի բողոքի ձայնի մասին. «Այնքա՜ն են բողոքում, էդ ձայները ես ո՞նց հավաքեմ»

Հունիս 15,2015 16:10

Այսօր ԱԺ-ում լրագրողները խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչն է պատճառը, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին տեղափոխում են այստեղ:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա բանակ է, հայկական բանակ է: Նրանք ոչ թե խորհրդարանում քննարկում են կամ չգիտեմ ինչ են անում, նրանք ունեն իրենց կանոնակարգը, կարող են տեղափոխել, նշանակել: Կոնկրետ այդ դեպքում դա հնարովի ինչ-որ մոտեցում է»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, դա հնարովի մոտեցո՞ւմ է, որ նրան տեղափոխելու են Երեւան եւ զբաղեցնելու է ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, հիմա եթե ես դուրս գամ, մի ուրիշ լրագրողի հանդիպեմ, ասեմ՝ դուք ուկրաինուհի եք, վաղը կսկսեն ձեզ հարցնել՝ դուք ուկրաինուհի՞ եք, թե՞ չէ, դուք ի՞նչ եք ազգությամբ»:

Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ Ղարաբաղից պաշտոնյա բերելուն՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ղարաբաղը Հայաստանն է: Գյումրիից բերեինք, պիտի ասեիք՝ ինչո՞ւ Գյումրիից բերեցիք, Երեւանից բերեինք՝ պիտի ասեիք՝ ինչո՞ւ Երեւանից»:

Հարցին՝ արդյոք դրանով պատրաստվում եք Սեյրան Օհանյանի՝ նախագահ լինելու գործընթացին՝ Գալուստ Սահակյանը հերքեց. «Մենք ոչնչի չենք պատրաստվում: Մենք գնում ենք սահմանադրական բարեփոխումների: Այդ շրջանակներում, երբ կադրերի հարց լինի՝ դուք կիմանաք: Կադրերի հարց այս պահին չի քննարկվում»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ֆուտբոլ նայե՞լ եք, ինչպե՞ս կմեկնաբանեք Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի բողոքի ակցիան, նա բողոքի ձայն էր բարձրացրել՝ քաղբանտարկյալների համար: Նա պատասխանեց. «Այնքա՜ն են բողոքում, էդ ձայները ես ո՞նց հավաքեմ: Դուք պիտի նկարահանեք, ցույց տաք, որ ես տեսնեմ: Չեմ տեսել»:

Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ Հայաստան-Պորտուգալիա խաղը նայել է եւ շատ հպարտացել է մեր թիմով: Իսկ քաղբանտարկյալ հասկացությունը նա չընդունեց:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Շանթ Հարությունյանի որդին իր հոր համար նման ակցիա արեց՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դու էլ քո հոր համար արա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930