Վաղը՝ հունիսի 16-ին մեկնարկում է ամենամեծ քննություններից մեկը՝ մաթեմատիկա առարկայից:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի առաջատար մասնագետ Գոհար Չալումյանը, մաթեմատիկայի քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5071 դիմորդ:
Իմիջիայլոց, մաթեմատիկան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ պայթյունավտանգ եւ ցավոտ որակած քննությունների ցանկում է:
Ինչ վերաբերում է այսօր առավոտյան ժամը 9-ից սկսած Ֆիզիկա առարկայի քննության արդյունքների բողոքարկմանը, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի խոսքով, ժամը 15-ի դրությամբ Ֆիզիկայից բողոք-դիմումներ գրեթե չկան, դեռեւս մուտք արված չէ: «Իմ տեղեկություններով մարզերից մեկական դիմում է ստացվել, իսկ երեկոյան նոր կստանանք բոլոր արդյունքները եւ կունենանք ամբողջական պատկերը, որը կհրապարակվի վաղը»,-ասաց պարոն Իսպիրյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ