Եվրոպական խաղեր մեկնելուց առաջ Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Բաքվում չեմպիոնի կոչում նվաճած Հայաստանի մարզիկներին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կպարգեւատրի $ 50 հազար, արծաթե մեդալակրին՝ $ 30, երրորդ մրցանակակրին՝ $ 20 հազար:
Ավելի ուշ ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մամուլի ասուլիսում ասաց, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը նույնպես պարգեւներ է նախատեսում Եվրոպական խաղերում մեդալ նվաճող մեր ըմբիշներին, որոնց չափը պակաս չի լինի Գագիկ Ծառուկյանի սահմանած դրամական խրախուսանքներից: Ստացվում է, որ հունահռոմեական ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որ Բաքվում արժանացավ արծաթե մեդալի եւ բարձրացրեց Հայոց եռագույնը, հայրենիք վերադառնալուց հետո ընդհանուր առմամբ առնվազն $ 60 հազար պարգեւավճար պետք է ստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջի