Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգություններ՝ պոչամբարների վերամշակման հարցով. «Հետո մեկը Բիբինի նման չկանգի ասի՝ մեզ 300 միլիոն պարտք եք»

Հունիս 15,2015 14:38

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ մտահոգություն հնչեցրեց Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

Տիկին Փոստանջյանը մտահոգություն հայտնեց «Ալյոտիգ» ընկերության հետ կապված, որը պետք է ներդրումներ կատարի այդ ծրագրի իրականացան հետ կապված: Նա որոշ բացահայտումներ արեց «Ալյոտիգի» հետ կապված ու նշեց. «Այդ մարդիկ ոչ համաշխարհային շուկային, ոչ էլ ՀՀ-ին հայտնի չեն: Իսկ մյուս ռուսական կազմակերպությունը` ներդրողը, դրա ղեկավարի անունը կապված է Եվգենի Գիների հետ: Այս մարդն էլ ընդհանրապես կապ չունի ոչ հանքարդյունաբերության, ոչ էլ պոչամբարների մշակման հետ: Նրանք զբաղվում են անշարժ գույքի առքուվաճառքով, հյուրանոցային բիզնեսով, տարբեր ոլորտներով, որոնք կապ չունեն ոչ գիտության, ոչ էլ հանքարդյունաբերության հետ»: Տիկին Փոստանջյանը մտահոգություն հայտնեց, թե սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին:

Զարուհի Փոստանջյանը նաև ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, թե այս անուն-ազգանունները կապված են հանցագործությունների հետ: Նա, ողջունելով նախաձեռնությունը, միևնույն ժամանակ կոչ արեց ետ վերցնել օրենքի նախագիծը, որպեսզի կազմակերպության մասին լավ մտածենք: Այնուհետև հարց բարձրացրեց, թե ինչու են փակ պոչամբար բացում, երբ կան ավելի վտանգավորները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում վստահեցրեց, թե գիտնականների լուրջ թիմ է աշխատում և կազմակերպության ծրագիրն ու մաստեր պլանը լուրջ հայտ են ներկայացնում: Հանցագործությունների մասին հնչած կարծիքին ի պատասխան՝ տիկին Նաղդալյանը հիշեցրեց անմեղության կանխավարկածի հարցը:

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը զգուշացրեց խիստ վերահսկողություն սահմանել, որ հետո մեկը Բիբինի նման վեր չկենա ասի, որ դուք ինձ 300 միլիոն փող եք պարտք:

Ի պատասխան դժգոհությունների` ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե այդ մարդիկ պատրաստ են ԱԺ-ում հանդիպել պատգամավորների հետ ու իր զարմանքը հայտնեց, «Մեզ խնդրում են` թույլ տվեք ազատենք ձեզ այդ աղբից, մենք էլ դժգոհում ենք»: Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ այդ մարդիկ լուրջ գիտնականներ են ու այս պարագայում իր համար էական չէ, թե ով կլինի ներդրողը, քանի որ այդ մարդիկ գալիս են Հայաստանը չարիքից ազատելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930