Սահմանամերձ տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Բերդ քաղաքը կանաչապատվել է: Քաղաքի մուտքի ավտոճանապարհի եզրին տնկվել է 400 հատ արագ աճող բարդի: Տնկիները նվիրել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը: Բերդի քաղաքապետ Հարության Մանուչարյանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի զբոսայգու աստիճանները նորոգվել են: Զբոսայգու մուտքի մոտ Բերդի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի 6 վետերաններ եւ աշխատանքի 3 վետերաններ դպրոցականների աջակցությամբ տույա տեսակի մեկական ծառ են տնկել: Այդ ծառերի վրա ցուցանակներ են գրված, ուր գրված է ծառ տնկողի անունը: Ծառատունկ է արվել նաեւ Բերդի մարզադպրոցի տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ