Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ մրցաշարում Միհրան Հարությունյանը Արտյոմ Սուրկովի հետ պայքարում պարտվեց 2:0 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:
Ըստ «Haveeru»-ի՝ ավելի ուշ Միհրան Հարությունյանը պնդել է, որ խաղերը հյուրընկալող Ադրբեջանի հանրությունը ազդել է ժյուրիի վրա եւ նա չի ստացել իր ոսկե մեդալը:
«Պարզ է, որ հանրությունը ազդել է ժյուրիի վրա: Կապ չունի, թե մինչեւ այստեղ գալս ես ինչ է ակնկալում, ինձ համար շատ դժվար էր կենտրոնանալ այն ամբողջ ճնշման պատճառով, որ կար ինձ վրա»,- մասնավորապես ասել է Հարությունյանը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ իրենք այնտեղ են, ցանկացած հաղթանակ շատ կարեւոր է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Հալալ է մեր բոլոր մարզիկներին, ովքեր թեկուզ կես հաղթանակ են տարել “գայլաորջ բաքվում” (բաքուն միտումնավոր եմ գրել փոքրատառով, քանի որ ավելիին արժանի չեն): Իսկ ինչ վերաբերում է մեդալների կարգին, ապա ես այն կարծիքին եմ, որ գոնե մեր համար յուրաքանչյուր մեդալի հարգը մեկ կարգ ավելին արժի: Էնպես, որ մեր տղաները իրոք հերոսներ են, բառիս բուն իմաստով: Կեցցեք բոլորդ անխտիր: