Այն բանից հետո, երբ Եվրոպական խաղերի բացման արարողության ընթացքում Հայաստանի 7 հոգանոց խումբը անցավ հանդիսականների սուլոցների ուղեկցությամբ, խաղերի կազմակերպիչները պնդել են, որ պատրաստվել էին հակահայկական տրամադրություններին:
«Ukraine Today»-ի փոխանցմամբ՝ Բաքվում Եվրոպական խաղերի կազմակերպիչները փորձել են ապահովել միջոցառումների դրական ընթացքը: Բաքու 2015-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Սիմոն Քլեգը ասել է. «Հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա դժվարությունները, ես կարծում եմ, որ Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը ցույց է տալիս սպորտի ուժը: Ես կարծում եմ, որ խաղերի բացման արարողության ժամանակ 50 Ազգային Օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների քայլելը դրական ազդակ էր»:
Ադրբեջանը, կարծես, հանել է Եվրոպական խաղերի բոլոր արգելքները, քանի որ ցանկանում է ներկայանալ որպես միջազգային մարզական միջոցառումների անցկացման գործուն տարբերակ: Այնուամենայնիվ խաղերի կազմակերպիչները արգելքներ են դրել որոշ խմբերի եւ լրագրողների համար ու թույլ չեն տվել երկիր մուտք գործել: Խաղերի կազմակերպիչները նշել են, որ իրենք կապ չունեն այդ արգելքների հետ եւ կառավարությունն է պատասխանատու այդպիսի որոշումների համար:
Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովն ասել է. «Դա, ցավոք սրտի, մեր երկրի օրենքն է եւ դեռ ուժի մեջ է ու կավարտվի այն ժամանակ, երբ կլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եթե մի լրագրող Ղարաբաղ է այցելում ոչ Ադրբեջանի տարածքից, նա երբեք չի կարող մեր երկիր մտնել եւ մենք արգելք ենք դրել այդ լրագրողի համար: Նրանցից 2-ը կամ 3-ը հավատարմագրման հայտ են ուղարկել մեզ եւ մենք այդ պատճառով չենք հաստատել դրանք»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ