Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի համար աննախադեպ իրադարձություն է Թուրքիայում հայկական արմատներ ունեցող երեք պատգամավորի ընտրությունը: Խորհրդարանում, ըստ նրա, յուրաքանչյուր ձայն կարեւոր է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է 3 հայ պատգամավոր՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը:
«3 պատգամավորի հայկական ծագումն ինքնին հետաքրքիր նշան է ոչ թե Էրդողանի քաղաքականության մեջ, այլ հասարակության մեջ փոփոխություններ ակնկալելու իմաստով»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Նրա համոզմամբ, , որքան էլ վարեն իրենց կուսակցությունների քաղաքականությունը, հոգատար կլինեն հայկական համայնքի նկատմամբս։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ անդրադարձավ Ադրբեջանում տեղի ունեցող օլիմպիական խաղերին ու ասաց. «Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է մեծ գումարներ ծախսելու պատրաստակամության մասին, որովհետեւ ահռելի գումարներ են ծախսվել: Տարբեր եվրոպական քաղաքներ հրաժարվել են կամ պարտվել են Բաքվին այդ միջոցառումն իրենց մոտ տանելու. սա ռազմական մասն էր, իսկ քաղաքական մասը՝ նախագահն իր սեփական PR անելու, իր երկիրը գովազդելու հնարավորությունն է օգտագործում»:
Կարդացեք նաև
Պատգամավորը չի կարծում, թե խաղերի շրջանակում Բաքու մեկնած Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպումներն ինչ-որ փոփոխություններ կբերեն քաղաքական դաշտում. «Եվրոպական ժողովրդավարական երկրների ղեկավարները բոյկոտել են այս միջոցառումը, եվրոպական լրատվամիջոցներն էլ են բոյկոտել»:
Պարոն Սաֆարյանը համաձայնեց պարոն Մարտիրոսյանի տեսակետներին ու հավելեց. «Բաքվին մշտապես տրվել է նման հեղինակավոր միջոցառումներ անցկացնել՝ հավատալով, որ դրա միջոցով կազդեն Ադրբեջանի վարքագծի վրա»: Նրա խոսքով, այս խաղերը միայն Ալիեւի PR-ն անելու խնդիրը չէ. «Այս մեկը օգտագործում է ներքին մոբիլիզացիան ուժեղացնելու առումով, բայց դժվար է ասել, թե որքանով է հաջողվում Ալիեւին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ