Գրեթե բոլոր հեռուստաալիքներով ոստիկանությունը հանրությանն արդարացիորեն հորդորում է պահպանել փողոցային երթեւեկության կանոնները, ցույց է տալիս կարգազանց վարորդներին ու հետիոտներին, նրանց պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարները, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ են ունենում:Բայց միշտ չէ, որ կարգուկանոն պաշտպանելու կոչված համազգեստ կրողները իրենք են հետեւում օրենքի պահանջներին. փողոցը հատում են չթույլատրվող հատվածում՝ անձնական վատ օրինակ ծառայելով ուրիշներին:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
13.06.2015