Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձների կապակցությամբ հեռուստառադիո հաղորդավար Սարգիս Նաջարյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը և դերասանուհի Անի Խաչիկյանը ասմունքել են Մկրտիչ Սարգսյանի պատերազմական թեմայով գրված՝ «Երգ ձեռքի մասին», «Մեր ջահելությունը» և «Կարոտի կանչ» բանաստեղծությունները: Տեսագրությունները մայիսի 9-ին եթեր են հեռարձակվել հանրային հեռուստատեսությամբ:
Նախագծի հեղինակներն են՝ խմբագիր Նարեկ Սարգսյանը, ռեժիսոր, մոնտաժող Գարեգին Խչոյանը, հնչյունային ռեժիսոր Գևորգ Շահնազարյանը, օպերատոր Վազգեն Թովմասյանը:
Նարեկ Սարգսյանի խոսքով նախագիծը կլինի շարունակական: Ստեղծագործություններ կկարդան հայտնի մարդիկ՝ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, հաղորդավարներ և այլն:
Նախագծի նպատակն է տեսաձայնագրությունների շնորհիվ հանրությանը ներկայացնել հայ գրողների ստեղծագործությունները, գովազդել գրականություն, նաև խթանել պոեզիայի տարածմանը մեր երկրում:
Կարդացեք նաև